Print this page

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կախված է կողմերից, ոչ թե` ԱՄՆ-ից. Պետդեպ

By Հոկտեմբերի 16, 2024 68

ԱՄՆ-ը երբեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղ համաձայնագիրը չի կապել COP29-ի հետ:

Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մի քանի ամիս առաջ մենք ցանկանում էինք տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և պնդում էինք, որ այն ձեռք բերվի:

Այնուամենայնիվ, դա կախված է կողմերից, ոչ թե` Միացյալ Նահանգներից»,- ասել է նա։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews