Print this page

Հարավային Կորեայի զինվորականները նախազգուշական կրակ են բացել ի պատասխան ճանապարհների պայթեցման

By Հոկտեմբերի 15, 2024 42

Կորեայի Հանրապետության զինվորականները «կրակոցներ են արձակել» միջկորեական սահմանի ուղղությամբ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայում ճանապարհների պայթեցման։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության շտաբների պետերի կոմիտեին։

Կոմիտում նշել են, որ հարավկորեական զինված ուժերը չեն տուժել Հյուսիսային եւ Հարավային Կորեաները միացնող ճանապարհների պայթեցումից։ «Մեր զինված ուժերը պատասխան կրակ են բացել»,- հայտնել են Սեուլում։

Մինչ այդ կոմիտեն տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեայի զինվորականները թերակղզու արեւելքում եւ արեւմուտքում պայթյուններ են իրականացրել ճանապարհների խափանման համար, որոնք տանում են դեպի Հարավային Կորեա։ Հարավկորեական կողմի տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողները շարունակում են «ծանր տեխնիկայի օգտագործմամբ լրացուցիչ գործողությունների իրականացումը»։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews