Print this page

Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին

By Սեպտեմբերի 28, 2024 64

Դիմում ենք միջազգային հանրությանը, մեր քույր եկեղեցիներին, եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչներին, որպեսզի ազդու միջոցներ ձեռնարկեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն եւ  ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները:  Այս մասին Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ իր պատգամում ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին եւ յուրացումից եւ ոչնչացումից փրկելու Արցախի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Սիրելի ժողովուրդ,  հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր կորուստներից եւ ցնցումներից, ներքաղական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության»,-հավելել է Վեհափառը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews