Print this page

«Վերադարձնեմ թեզը՝ գուցե խոսքը «ինչ-որ քարտուղարուհու» մասին է». Զախարովա. Տեսանյութ

By Հունիսի 26, 2024 256

Լրագրողները ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարց են ուղղել, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանը ԼՂ-ն հանձնել է Ադրբեջանին»։

«Ո՞ւմ մասին է խոսքը։ Իսկապե՞ս, նա այդպիսի բա՞ն է հայտարարել։

Իսկ, հետաքրքիր է, ո՞ր թվականին է դա տեղի ունեցել»,- ասել է Զախարովան։ «Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հավանաբար, նկատի ունի 2020թ․ պատերազմը, երբ Լեռնային Ղարաբաղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ»,- արձագանքել է լրագրողը։

«Ուզում եմ վերադարձնել այն թեզը, որը հորինել էր այդ կողմը՝ միգուցե խոսքը «ինչ-որ սեկրետարշայի» մասին է։

Կան բաներ, որոնք անհնար է մեկնաբանել՝ չունենալով բժշկական կրթություն։

Բայց կարևորն այն է, որ լինելով իշխանության ներկայացուցիչ, նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին»,- պատասխանել է Զախարովան։

 

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024 17:50

Latest from ArmNews