Print this page

Ուորլիքը կամա, թե ակամա «խոստովանում» է, որ «խաղաղության» հանդեպ պարտավորությունները միայն Հայաստանի վրա են. Հակոբ Բադալյան

By Հունիսի 25, 2024 220

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքը news.am-ի հետ զրույցում ասում է, թե Հայաստանն իհարկե իրավունք ունի գնելու սպառազինություն, բայց, երբ «մոտ ենք խաղաղության պայմանագրի կնքմանը», Ֆրանսիայի քայլը խանգարող է: Բառացի չեմ մեջբերում, բայց իմաստը դա է:

Հարգարժան նախկին դիվանագետը հազիվ թե չիմանա, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շատ ավելի մեծ ծավալի և ինտենսիվ կանոնավորությամբ նույնպես ձեռք է բերում սպառազինություն:

Ադրբեջանի ձեռք բերածը չի խանգարում, խանգարում է Հայաստանի՞նը:

Ուորլիքը կամա, թե ակամա «խոստովանում» է միջավայրային այն պատկերը, որ գոյություն ունի այսպես կոչված խաղաղության գործընթացում, որից թերևս բավականին իրազեկ է, և որի տրամաբանությունն այն է, որ «խաղաղության» հանդեպ պարտավորությունները միայն Հայաստանի վրա են»:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 25 Հունիսի 2024 10:50

Latest from ArmNews