Print this page

ՊՆ-ն չգիտի՞ որն է Հայաստանի սուվերեն տարածքը, թե՞ վախենում է ներկայացնել՝ հետագայում «չսխալվելու» համար. HayqNews.am

By Հունիսի 24, 2024 396

Հունիսի 3-ին HayqNews.am-ը հարցում էր հղել ՀՀ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը: Սահմանազատման-սահմանագծման գործընթացի ֆոնին մեր այս հարցման նպատակն է եղել տեղեկացնելու հանրությանը (հետագայում անակնկալի չգալու համար), թե իշխանությունը ո՞ր տարածքներն է համարում Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածք և, որո՞նք են սահմանազատում-սահմանագծում անվան տակ անցնելու սահմանից այն կողմ՝ հարևան-թշնամի երկրին՝ Ադրբեջանին:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարությունը հղում է արել նախկինում արված պաշտոնական պարզաբանումներին և հայտարարություններին: Այսինքն՝ Ի՞նչ է ստացվում. ՊՆ-ն չգիտի՞ որն է Հայաստանի սուվերեն տարածքը, թե՞ վախենում է ներկայացնել՝ հետագայում «չսխալվելու» համար:

Ստորև ներկայացնում ենք մեր հարցումն ու ՊՆ-ի պատասխանը.

 

 

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 24 Հունիսի 2024 15:18

Latest from ArmNews