Print this page

Կեղծ ձայնագրությունների հրապարակման նպատակը շարժումը պառակտելն է․ Գերասիմ Վարդանյան

By Հունիսի 19, 2024 325

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի անդրադարձն իրեն վերագրվող նյութերին՝ Արմավիր ՔՀԿ-ից․

«Անհայտ ծագման ու կեղծված ձայնագրությունների միջոցով ինձ նախ ապօրինի կալանավորեցին 2 ամսով, հիմա էլ շարունակում են հեղինակությանս արատավորմանն ուղղված քայլերը` նույն ոճով հրապարակելով  խեղաթյուրված նոր ձայնագրություններ, որոնց նպատակը ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է:

Ես անգամ զրկված եմ ինձ վերագրվող հերյուրանքներից, իրականությանը չհամապատասխանող պնդումներից պատշաճ կերպով պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ սահմանափակված է իմ տեսակցությունների իրավունքը և կտրված է աշխարհի հետ իմ կապը:

Այդուհանդերձ վստահ եմ, որ նման ստոր և ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին և սասանել գործող իշխանության դեմ պայքարելու մեր միասնական կամքը»։

Հիշնենք, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։ Վարդանյանը մեղադրվում է հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու համար, ինչը, ըստ իր փաստաբանի, չունի փաստական որևէ փաստական ապացույց: Ըստ փաստաբանի` միայն ձայնագրություն է, որով չի ապացուցվում, որ Գերասիմ Վարդանյանը ինչ-որ գումար է տվել ինչ-որ անձանց` հավաքին մասնակցելու համար:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 23:39

Latest from ArmNews