Print this page

«Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը». Սուրեն Սուրենյանց

By Հունիսի 19, 2024 360

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Բաքվի շանտաժն ու Հայաստանի իշխանության «դուալիզմը»

Արդեն ակնհայտ է, որ Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի և մտադիր է հարկադրանքի և շանտաժի միջոցով ստանալ առավելագույնը:

Պատահական չէ, որ Բաքուն իր կոշտ քաղաքականությունը «լեգիտիմացնելու» տարբեր առիթներ է փնտրում՝ հայ- ֆրանսիական համաձայնություն, Սահմանադրություն և այլն:

COP29 համաժողովի ավարտից հետո Բաքվի մտադրություններն ավելի ակնհայտ կդառնան, մանավանդ, որ Ալիևն, ըստ ամենայնի, խաղադրույք է կատարում նաև այն հնարավոր վակուումի վրա, որը

կարող է առաջանալ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետևանքով:

Հայաստանի ԱԳՆ այսօրվա հայտարարության տեքստում այս մտահոգություններն, ընդհանուր առմամբ, արտացոլված են:

Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը:

Հեծանիվը դարձրել է նոր էժանագին PR-ի գործիք, միով բանիվ՝ Սյունիքի ժողովրդին ու մեր հասարակությանն՝ առհասարակ, շարունակում է «կերակրել» խաղաղության մասին հեքիաթներով, ընդ որում՝ գռեհիկ կոնտրաստի մեջ դնելով բարեկեցությունն ու ազգային ինքնության բաղադրիչները:

Իշխանության այս «դուալիզմն», անշուշտ, քաղաքական անմեղսունակության դրսևորում է, ինչն էլ մեր ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է»:

Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 22:54

Latest from ArmNews