Print this page

Պարտադրված «բարեգործության» պրակտիկան Հայաստանում պետք է վերանա․ «Սրբազան պայքար»

By Հունիսի 19, 2024 166
«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը գրում է․
«Երեք օր առաջ տեղեկացրել էինք, որ մի շարք գործարարներ ահազանգել են այն մասին, թե Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեծ գումարներ է պահանջել իրենցից։

Հետագայում մեզ հայտնի է դարձել նաև, որ Հակոբյանը՝ Հայաստանում գործող ավելի քան հարյուր բիզնեսներից յուրաքանչյուրից մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջել։ Պահանջը ձևակերպվել էր որպես «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցելու ԱԿՆԿԱԼԻՔ։

Եվ ահա այսօր Աննա Հակոբյանը հաստատել է մեր տեղեկությունը՝ անուղղակի կերպով հրապարակելով իր այդ «նամակ-ակնկալիքը»։

Իհարկե, մենք հիմա չենք կարող հստակ ասել, թե ի՞նչ նպատակով է Հակոբյանը որոշել հանրայնացնել ՀՀ խոշոր ձեռնարկատիրություններից ունեցած իր՝ տասնյակ միլիոնավոր դրամների հասնող ակնկալիքները։ Հնարավոր է՝ այդկերպ փորձել է պաշտպանվել՝ իբր թե ցույց տալով, որ իր ակնկալիքը միանգամայն նորմալ է ու թաքցնելու բան չունի։ Հնարավոր է նաև՝ ցույց է տալիս, որ թքած ունի հանրային արձագանքի վրա ու միևնույն է շարունակելու է ակնկալել, որպեսզի բիզնեսներն այդ գումարները վճարեն իր ղեկավարած հիմնադրամին։

Բայց մի բան հստակ է՝ պարտադրված «բարեգործության» պրակտիկան Հայաստանում պետք է վերանա։ Ոչ ոք չպետք է նույնիսկ մտքի ծայրով անցկացնի, որ կարող է «կամավոր-պարտադիր» սկզբունքով գումար հավաքել գործարարներից ու ժողովրդից»։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 12:59

Latest from ArmNews