Print this page

Դատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը. Ռուբեն Ռուբինյան

By Հունիսի 18, 2024 344

Դատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնությամբ և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի համաառաջնորդությամբ գործող ընդդիմադիր շարժման կողմից (պաշտոնական թելեգրամյան ալիքում հրապարակված):

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Քաղաքական գործիչների՝ նույնիսկ սրբազան քաղաքական գործիչների կողմից լրագրողներին սպառնալն անընդունելի է ցանկացած դեպքում ու սցենարում՝ անկախ նրանից, թե ով է լրագրողը, կամ ով է սպառնացողը, կամ որն է խնդրո առարկան»,- գրել է նա:

Նշենք՝ Գալստանյանի խմբի կողմից լրագրողին առնչվող հրապարկման մեջ ասվում է, թե Մկրտչյանը ստեր է տարածել ու նշվում, որ իրենք ոչ ոքի չեն խնայելու:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 17:38

Latest from ArmNews