Print this page

«Ինչո՞ւ չեք մասնակցում շարժման հավաքներին»․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին. Տեսանյութ

By Հունիսի 18, 2024 299

«Ինչո՞ւ «Սրբազան» պայքարում ակտիվ ներգրավվածություն չունեք, ինչո՞ւ չեք մասնակցում շարժման հավաքներին»,- դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին՝ հարցրին լրագրողները․ «Հենց առաջին օրվանից այս շարժումը փորձել են կապել մեզ հետ, հորս անունն է անընդհատ հնչեցվել, որը ճիշտ չէ, չի համապատասխանում իրականությանը։

Առաջին հանրահավաքին մասնակցեցի, ինչ-որ նկարներ հրապարակեցին՝ իրենց սիրելի մեկնաբանություններով, թե իբր ախրանիկներով եմ եկել, բայց բոլորդ գիտեք, որ ես ախրանիկներ չունեմ։

Այնպես որ, այս ամենը հաշվի առնելով, շարժմանը չվնասելու համար ակտիվ չեմ մասնակցում»,- պատասխանեց Լևոն Քոչարյանը։

 

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 12:01

Latest from ArmNews