Print this page

Փաշինյանի մարզեր այցելությունները նպատակ ունի երկիրը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին. Աբրահամյան

By Հունիսի 18, 2024 304

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Փաշինյանի սյունիքյան այցը, որին անշուշտ հետևելու է այլ մարզեր այցելություններ, նպատակ ունի հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին:

Բանն այն է, որ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին: Արարատի մարզում` Տիգրանաշենը, իսկ Տավուշում` Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար գյուղերը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս գյուղերը ՀՀ օրենսդրությամբ մեր տարածքային ամբողջականության մաս են կազմում, սրանց հանձնումը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով:

Եթե նախորդ դեպքում իշխանությունը կարողացավ «սղցնել» իր զիջումը, ապա այս դեպքում լուրջ խնդիրներ կա:

Թե այս գյուղերի հանձնումը ինչ ռազմավարական հարված է Հայաստանին` տարբեր առիթներով խոսել եմ ու դեռ կխոսեմ, բայց փաստ է, որ իշխանությունը միակողմանի զիջումները դիտարկում է բացառապես իր իշխանության պահպանության տեսանկյունից և հանուն դրա շարունակելու է տրվել ադրբեջանական շանտաժին»:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 11:54

Latest from ArmNews