Print this page

«Շաբաթ օրը մեծ հավաք ենք ունենալու, հսկայական դիրքեր են հանձնվում Ադրբեջանին». Բագրատ Սրբազան

By Հունիսի 18, 2024 486

Օրումեջ հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում մեր անելիքները քննարկելու, իրար չկորցնելու համար, հանրահավաքի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

«Շաբաթ օրը մեծ երիտասարդական հավաք ենք ունենալու: Տեղի է ունենալու մեծ հանդիպում մեր երիտասարդների հետ. պարզապես խելառների ու խենթերի հավաք։ Մեր պայքարը նոր թափով, նոր ավյունով, նոր եռանդով, նոր կերպերով, նոր եղանակներով ու նոր դեմքերով շարունակվելու է:

Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին։ Այս աղետը շարունակվելու է, հայրենիք հանձնելու գործընթացը չի կանգնելու»,- զգուշացրեց նա:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 00:33

Latest from ArmNews