Print this page

ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարություն

By Հունիսի 17, 2024 383

ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, թե նման որոշում կայացնելը պաշտոնական Երևանի իրավասության դաշտում է:

«Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է, և մենք հարգում ենք դա։ Ոչինչ չենք տեսել, որը կվկայեր այն մասին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասի՝ ավելի խաղաղ և կայուն տարածաշրջան լինելուն»,- «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան արձագանքել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

 
 

 

 

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 00:41

Latest from ArmNews