Print this page

Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի․ Փաշինյան

By Հունիսի 17, 2024 465

Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ Այս մասին Շինուհայրում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։

«Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»։

Փաշինյանը հայտնել էր, որ Սյունիք այցի ըանթացքում չնախատեսված կանգառ է ունեցել Շինուհայրում։

«Չնախատեսված կանգառ ունեցա Շինուհայրում, ուր բնակիչների հետ խոսեցինք Իրական Հայաստանի, սահմանազատման գործընթացի և մեր անվտանգության կարևոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին»,- գրել էր նա։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 17 Հունիսի 2024 18:27

Latest from ArmNews