Print this page

«Բարև, Երևան, հաճելի է լինել Հայաստանում…»․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

By Հունիսի 17, 2024 302

Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, նա Երևանում կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։

Նա X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․ «Բարև, Երևան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները՝ մեր երկրների համար ավելի լավ ապագայի ուղղությամբ աշխատելու համար։

Իհարկե, սպասում եմ նաև համեղ տոլմայի և լավաշի»,-իր գրառման մեջ նշել է Ռիչարդ Վերման:

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 17 Հունիսի 2024 16:54

Latest from ArmNews