Print this page

Դեռևս վաղ է քննարկել. Նարիշկինը՝ Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների մասին

By Հունիսի 17, 2024 319

Դեռ վաղ է քննարկել Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Դեռևս վաղ է այս մասին խոսել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է սպասել հանրապետությունում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն՝ կապված Երևանի քաղաքականության փոփոխության հետ։

Ավելի վաղ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հանդիպման ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ կողմերը կամրապնդեն համագործակցությունը անվտանգության ոլորտում և միտված են համագործակցության կարգավիճակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելուն։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 17 Հունիսի 2024 16:50

Latest from ArmNews