Print this page

Պայթյուններ՝ Կիևում ու Օդեսայում․ Ուկրաինայի ամբողջ տարածքում մի քանի ժամում երկու անգամ օդային տագնապ է հայտարարվել

By Հունիսի 12, 2024 139

Ուկրաինայի ամբողջ տարածքում մի քանի ժամում երկու անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։

 

Նախարարության քարտեզների համաձայն՝ առաջին անգամ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապի ազդանշան է հնչել Մոսկվայի ժամանակով ժամը 03։29-ին։ Օդային ռմբակոծման նախազգուշացումը երկրորդ անգամ հայտարարվել է ժամը 06։15-ից։ 

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ օդային տագնապի հայտարարման ֆոնին պայթյունների ձայներ են լսվել Օդեսայում և Կիևում։

 

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 12 Հունիսի 2024 10:33

Latest from ArmNews