Print this page

Հաջողությունների ենք հասել․ համաձայնեցված է ​​սահմանի մոտ 12,7 կիլոմետր հատվածը․ Ալիև

By Հունիսի 08, 2024 206

Ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման հարցում, համաձայնեցված է պետական սահմանի մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ հատվածը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հունիսի 8-ին Կահիրեում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ մամուլի ասուլիսում։

«Բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերը, որոնք 30 տարի օկուպացված էին, և մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- նշել է Ալիևը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews