Print this page

«Էն վախկոտ ստախոսն անընդհատ, ամենավերջին խոսքերով, արգելում է, որ ներքև իջնի». Բագրատ Սրբազան

By Մայիսի 31, 2024 214

«Մեզ ուղիղ տեղեկություններ են հասնում, որ էն վախկոտ ստախոսն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ.) ուղիղ կապի մեջ է էս վերջինի (նկատի ունի Արարատ Միրզոյանին-խմբ.) և անընդհատ, ամենավերջին խոսքերով, արգելում է, որ ներքև իջնի:

Ստացվում է` Ոստիկանությունը մի կողմից, ժողովուրդը մյուս կողմից, իրար հետ պայքարի մեջ են մտնում, որովհետև ինչ-որ մեկը որոշել է այնտեղ նստել վերևը և գրգռել ոստիկաններին մարդկանց դեմ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:

Նա հավաստիացրեց` այն, ինչ տեղի է ունեցել, սադրանք է ամենավերջին աստիճանի, «մենք մեր իրավունքները պաշտպանել ու պաշտպանելու ենք մինչև վերջ, իսկ բոլոր պաշտոնյաները պատասխան են տալու»:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews